17:06 05.02.2025
Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Դրական արդյունք են գրանցել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները. արձանագրվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ինքնաշեն կրակող սարք, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են հրացանի, գազային ատրճանակի, փամփշտաշղթայով ձեռքի գնդացրի և ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպքեր։
Ձեռքի գնդացիր և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Կոտայքի բաժնի ոստիկանները. արձանագրվել է ողորկափող հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ակոսափող հրազեն, որսորդական հրացան, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:53 05.02.2025
Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ: ...
23:33 05.02.2025
Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերըԱրմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...
22:59 05.02.2025
Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...
22:42 05.02.2025
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետԱյս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...
22:13 05.02.2025
Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերինՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...