Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+4.09 oC

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:48 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 25-31-ը (2025թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Գյումրիում՝ հունվարի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին,

Արարատում՝ հունվարի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին,

Հրազդանում՝ 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին:

Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 25-ին, 26-ին,, 29-ին և 31-ին,

Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 27-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

22:59 05.02.2025

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

22:42 05.02.2025

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

22:13 05.02.2025

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...

SHANTNEWS

22:00 05.02.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

21:51 05.02.2025

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

Բրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ ...

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

21:39 05.02.2025

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...

BACK_TO_TOP