16:08 05.02.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, կարիերան շարունակի իր հայրենիքում, գրում է AS-ը:
«Ռոմայի» սեփականատեր Վիլյամ Ֆրիդկինը մտադիր է անձամբ բանակցել իտալացի մասնագետի հետ՝ համոզելու նրան, որ ակումբն ապագային միտված հավակնոտ ծրագրեր ունի: Այդպես Ֆրիդկինին 2021-ին հաջողվեց համոզել լեգենդար Ժոզե Մոուրինյուին:
Անչելոտին ֆուտբոլիստի կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Իտալիայի մայրաքաղաքում 1979-1987թթ.:
21:39 05.02.2025
Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինենԱնգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...
21:28 05.02.2025
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել ենԱվելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […] ...
21:17 05.02.2025
Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել ենՈստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են: Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: […] ...
21:11 05.02.2025
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներըՓետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև […] ...
21:01 05.02.2025
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել: ...
20:53 05.02.2025
Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներՆիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...