13:22 05.02.2025
Չինաստանը դեմ է Գազայի բնակիչների հարկադիր տեղահանմանը և հույս ունի Պաղեստինի խնդրի քաղաքական կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա։ Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ջիանը։
«Չինաստանը դեմ է Գազայի բնակիչների հարկադիր միգրացիային և հուսով է, որ շահագրգիռ կողմերը Գազայում հրադադարը և հետպատերազմյան կառավարումը կդիտեն որպես հնարավորություն՝ վերադարձնելու Պաղեստինի հարցը քաղաքական կարգավորման ճիշտ ուղու վրա՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա», – ասել է դիվանագիտական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Գազայի բնակիչներին Մերձավոր Արևելքի մյուս երկրներ վերաբնակեցնելու հնարավորության մասին։
18:12 05.02.2025
Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ ԳաբրիելյանՀայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս […] ...
18:06 05.02.2025
Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է հողաթմբերին և մասամբ կողաշրջվելԱյսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին […] ...
17:55 05.02.2025
«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողըԱմփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին […] ...
17:48 05.02.2025
Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համարԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն մանաթի […] ...
17:43 05.02.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը […] ...