12:32 05.02.2025
Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում:
2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում:
Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար.
Պատվաստվե՛ք ՄՊՎ-ի դեմ։
Անցե՛ք սքրինինգային հետազոտություն։
Անհրաժեշտության դեպքում ստացե՛ք համապատասխան բուժում։
Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման:
17:48 05.02.2025
Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համարԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն մանաթի […] ...
17:43 05.02.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը […] ...
17:37 05.02.2025
Մեծամիտ, ինքնահավան, վախկոտ․ Նիմանը վիրավորել է ԿառլսենինԱմերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին: «Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացի շախմատիստը: Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle […] ...
17:32 05.02.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Շվեդիայի դեսպանինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման […] ...
17:26 05.02.2025
ՊԵԿ նախագահը մանրամասնել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկություններըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա […] ...
17:21 05.02.2025
Վարչապետն այցելել է Ատլանտյան խորհուրդ` հանդես եկել ելույթով և պատասխանել փորձագետների հարցերինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրենի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև փորձագետների մի շարք հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...