09:51 05.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Զրուցակիցները նախանշել են համագործակցության նոր ուղղություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:48 05.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առեւտրի նախարարի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում […] ...
15:40 05.02.2025
Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՓետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել: Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, […] ...
15:23 05.02.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողության մասին պնդումներիցՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում […] ...
15:10 05.02.2025
Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ...
14:55 05.02.2025
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է2025 թվականի 5-րդ շաբաթվա ( հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը: Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։ […] ...