10:00 05.02.2025
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
15:23 05.02.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողության մասին պնդումներիցՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում […] ...
15:10 05.02.2025
Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ...
14:55 05.02.2025
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է2025 թվականի 5-րդ շաբաթվա ( հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը: Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։ […] ...
14:46 05.02.2025
«Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունՓետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: ...
14:38 05.02.2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել […] ...