Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+7.09 oC

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

09:48 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով:

Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։

Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում- 2024» զեկույցը, նշվում է El 19 թվային պորտալի կողմից հրապարակված փաստաթղթում։

«Մենք մերժում ենք այն օբյեկտիվության, մեթոդական խստության, ապատեղեկատվության և միջամտելու ագրեսիվ միտումի պատճառով», – ասվում է նամակում՝ հավելելով, որ զեկույցը «չարամիտ կերպով տարածվել է քաղաքական նպատակներով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը «դատարկ» է անվանել Զելենսկու հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասին

14:30 05.02.2025

Պեսկովը «դատարկ» է անվանել Զելենսկու հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասին

Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ իր իսկ արգելքը, միայն դատարկ խոսքեր կարող են ընկալվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պատրաստությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա, այն չի կարող հիմնված լինել Զելենսկու համար նման բանակցությունների օրենսդրական արգելքի վրա: Հետևաբար, առայժմ անհնար […] ...

Թրամփի  առաջարկը Գազայիան վերաբերյալ անընդունելի է․ Ֆիդան

14:20 05.02.2025

Թրամփի առաջարկը Գազայիան վերաբերյալ անընդունելի է․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկն անընդունելի է Թուրքիայի և տարածաշրջանի պետությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: «Սա անընդունելի թեմա է: Եվ տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին: Պաղեստինի հարցը սկսվեց հենց այդ պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց […] ...

Իրանի ԱԳՆ. Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ

14:08 05.02.2025

Իրանի ԱԳՆ. Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ

Իրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի արտաքսման օգտին (նկատի ունի Իսրայելը): Մենք նաև շահագրգռված ենք Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարության ստեղծմամբ»,-ասել է Արաղչին։ ...

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

14:00 05.02.2025

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

Փետրվարի 25-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի […] ...

Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը

13:53 05.02.2025

Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։ ...

Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր

13:44 05.02.2025

Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր

Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, […] ...

BACK_TO_TOP