ԲՏԱ նախարարն ընդունել է ՀԱՊՀ ռեկտորին և ներկայացրել ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+4.09 oC

ԲՏԱ նախարարն ընդունել է ՀԱՊՀ ռեկտորին և ներկայացրել ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները

01:21 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։
«Անդրադարձել եմ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության ընթացիկ աշխատանքներին, առաջիկա ծրագրերին։ Խոսել ենք նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներից, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներգրավված հետազոտողների համար հարկային արտոնություններ են սահմանվել,- գրել է նախարարը:
Նա նաև նշել, որ քննարկվել են համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև նախարարություն-բուհ համագործակցության ընթացքում առաջացող ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու հնարավորությունների վերաբերյալ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

12:51 05.02.2025

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) և Անահիտ Միքայելյանը (70 կգ): […] ...

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

12:39 05.02.2025

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու […] ...

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

12:32 05.02.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […] ...

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

12:25 05.02.2025

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […] ...

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

12:19 05.02.2025

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […] ...

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

12:14 05.02.2025

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […] ...

BACK_TO_TOP