19:12 04.02.2025
Գրենլանդիայի իշխանությունները ցանկանում են թույլ տալ կղզում անշարժ գույք գնել միայն դանիական քաղաքացիություն ունեցող կամ Գրենլանդիայում մշտապես բնակվող անձանց համար՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու նկատմամբ հավակնությունների հետ, գրում է գրենլանդական Sermitsiaq թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Թրամփը հունվարի 7-ին, նույնիսկ նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, հայտնել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը և ընդգծել դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից:
Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ասել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։ Միաժամանակ, Թրամփը հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
12:39 05.02.2025
43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան12:39 05.02.2025
43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացանՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու […] ...
12:32 05.02.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմՀայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […] ...
12:25 05.02.2025
Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […] ...
12:19 05.02.2025
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբԱռաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […] ...
12:14 05.02.2025
Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրելՈւկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […] ...
12:05 05.02.2025
Մեքենան բախվել է սյանը, 22-ամյա վարորդը մահացել էՀունվարի 4-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը: Վարորդը՝ 22-ամյա Նարեկ Գ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...