Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+2.09 oC

Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը

18:42 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։

«Փետրվարի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր, որի կարգախոսն է՝ «Պաշտպանենք խոնավ տարածքները մեր ընդհանուր ապագայի համար»։

Հայաստանի բնության պետական թանգարանում օրվա շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ճենտերեճյանը ներկայացրել է ջրաճահճային խոնավ տարածքների կարևորությունը, խոնավ տարածքների բազմազանությունը և կենսաբազմազանությունը։ Նա մանրամասնել է՝

Ի՞նչ է խոնավ տարածքը,

Ինչո՞վ է այն կարևոր թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար,

Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում դրանց պահպանության և վերականգնման համար։

Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և դասախոսներ։

Հիշեցնենք, որ 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2525 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 257529712 հեկտար: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին՝ դառնալով 70-րդ անդամ պետությունը։

Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք

Սևանա լիճ

Արփի լիճ

Խոր Վիրապի ճահիճ

Կենսաբազմազանության պահպանման, ջրային թռչունների համար բարենպաստ միջավայրի ապահովման և էկոհամակարգերի կայունության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն Ռամսարի տարածքները, որոնք պետք է պահպանվեն և վերականգնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

12:39 05.02.2025

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու […] ...

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

12:32 05.02.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […] ...

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

12:25 05.02.2025

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […] ...

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

12:19 05.02.2025

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […] ...

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

12:14 05.02.2025

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […] ...

Մեքենան բախվել է սյանը, 22-ամյա վարորդը մահացել է

12:05 05.02.2025

Մեքենան բախվել է սյանը, 22-ամյա վարորդը մահացել է

Հունվարի 4-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը: Վարորդը՝ 22-ամյա Նարեկ Գ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP