15:55 04.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ։ Նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։
Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված պարտավորությունները՝ վարչական ակտի ԱՀՔ-ում։ Արդյունքում՝ վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է առանձին՝ 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։ Այս բարեփոխումը տնտեսվարողին ֆինանսական ճկունության հնարավորություն է տալիս։
Մեկ այլ նորարարությամբ, մինչև հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը, տնտեսվարողին հարկային պարտավորություններն ըստ առաջնահերթության մարելու հնարավորություն է տրվել։ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրված «Մարում/Վերադարձ» էջի միջոցով հարկ վճարողը պարտավորությունները կարող է մարել իր կողմից նախընտրած հերթականությամբ, միաժամանակ, համապատասխան նշում կատարելու դեպքում, պարտավորությունը կարելի է մարել մինչև վճարման վերջնաժամկետը։ Միասնական հաշվի վրա գումար լինելու դեպքում համակարգն ինքնաշխատ կկատարի մարումը, իսկ գումարի բացակայության դեպքում՝ պահպանվում է մարումների նախապես սահմանված առաջնահերթությունը, և գումար մուտքագրելուց հետո դրանք մարվում են այդ նույն հերթականությամբ։ Այս մոտեցմամբ տնտեսվարողը ֆինանսական միջոցները կկարողանա առավել հարմարավետ կառավարել։
Նոր համակարգն առաջարկում է նաև ճշտված հաշվարկների հաշվառման պարզեցված մեխանիզմ։ Եթե նախկինում ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում էր ամբողջ ժամանակահատվածի պարտավորությունների վերահաշվարկ, այժմ հաշվառվում է միայն նոր և նախորդ հաշվարկների տարբերությունը՝ դելտան։ Տույժերը հաշվարկվում են միայն այդ տարբերության հիման վրա։
Այսուհետև տնտեսվարողին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեսանելի են բոլոր այն էջերը, որոնք հասանելի են հարկային մարմնին։ Իսկ «ԱՀՔ քաղվածք» էջում, ի թիվս մի շարք նորամուծությունների, հարկատեսակների պարտավորությունները տարանջատվել են՝ «ժամկետանց»-ի և «ոչ ժամկետանց»-ի։ Բացի այդ՝ միասնական հաշիվ էջում այժմ տեսանելի են հաշվի շարժն ու մարված պարտավորությունները, իսկ առանձին էջերով տնտեսվարողն արդեն հասանելիություն ունի նաև տույժերի ու տուգանքների պատմությանը։
Այսպիսով՝ նոր փոփոխությունները միտված են տնտեսվարող-պետություն շփումը տեղափոխել առավել թափանցիկ միջավայր՝ միաժամանակ նպաստելով համակարգի արդյունավետ աշխատանքին։
13:53 05.02.2025
Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհըՓետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։ ...
13:44 05.02.2025
Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարերՓետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, […] ...
13:30 05.02.2025
Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ․ ՖիդանԹուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, եթե դադարի սպանել պաղեստինցիներին։ Այս մասին «Անադոլու» գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Եթե պաղեստինցիների սպանությունը դադարեցվի, եթե քայլեր ձեռնարկվեն նրանց վիճակը բարելավելու համար, Թուրքիան կարող է վերանայել իր որոշումները Իսրայելի վերաբերյալ: Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ի սկզբանե ձգտել ենք […] ...
13:22 05.02.2025
Չինաստանը դեմ է Գազայի բնակիչների հարկադիր տեղահանմանըՉինաստանը դեմ է Գազայի բնակիչների հարկադիր տեղահանմանը և հույս ունի Պաղեստինի խնդրի քաղաքական կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա։ Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ջիանը։ «Չինաստանը դեմ է Գազայի բնակիչների հարկադիր միգրացիային և հուսով է, որ շահագրգիռ կողմերը Գազայում հրադադարը և հետպատերազմյան կառավարումը կդիտեն որպես հնարավորություն՝ վերադարձնելու Պաղեստինի […] ...
13:10 05.02.2025
Իրանի ԱԳ նախարար. Թեհրանի վրա ճնշում գործադրելու Թրամփի փորձը ձախողվելու էԻրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր փորձը կավարտվի անհաջողությամբ, ինչպես դա արվեց նրա նախորդ նախագահական ժամկետում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Առավելագույն ճնշումը ձախողված փորձ է, և նորից փորձելը կհանգեցնի մեկ այլ ձախողման»,- ասել է նա SNN-ի եթերում՝ մեկնաբանելով Թրամփի կողմից Թեհրանի վրա Վաշինգտոնի […] ...
13:07 05.02.2025
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԵրևանում փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ ...