Ճապոնիայի վարչապետն այս շաբաթ Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+4.09 oC

Ճապոնիայի վարչապետն այս շաբաթ Վաշինգտոնում բանակցություններ կվարի Թրամփի հետ

13:50 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հինգշաբթի օրը կմեկնի ԱՄՆ, որտեղ բանակցություններ կվարի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երեքշաբթի հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները: Վարչապետի այցը կտևի երեք օր։

Ճապոնացի պաշտոնյաների խոսքով՝ Իշիբան և Թրամփը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն համագործակցության ամրապնդման ուղիները՝ Հյուսիսային Կորեայի և Չինաստանի մարտահրավերներին դիմակայելու համար:

Լրատվամիջոցները նշում են, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից հետո սա կլինի Թրամփի երկրորդ հանդիպումը օտարերկրյա առաջնորդի հետ Սպիտակ տանը։ Երեքշաբթի օրը Թրամփի բանակցությունները նախատեսված են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

12:51 05.02.2025

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) և Անահիտ Միքայելյանը (70 կգ): […] ...

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

12:39 05.02.2025

43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու […] ...

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

12:32 05.02.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […] ...

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

12:25 05.02.2025

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […] ...

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

12:19 05.02.2025

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […] ...

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

12:14 05.02.2025

Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրել

Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […] ...

BACK_TO_TOP