Պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+17.14 oC

Պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար. Նիկոլ Փաշինյան

09:42 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:
Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:
Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։
Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ` հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։
Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։
Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։
Հուսով եմ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։
Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար, այդ թվում` կրոնական ազատության, ժողովրդավարության և զարգացման համար, և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար։
Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը։ Շնորհակալություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

16:50 14.03.2025

«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթել է 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է և դուրս մնացել պայքարից: Շոտլանդական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունը

16:43 14.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հարցում։ «Այո, ես լավատես եմ, զգուշավոր լավատես եմ այս տարվա վերաբերյալ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի վաղ»,- ասել է նա ԱՄՆ կատարած այցի ժամանակ: ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

16:35 14.03.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ ...

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

16:30 14.03.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։ ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է […] ...

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

16:22 14.03.2025

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

16:15 14.03.2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին ասել է, որ պատրաստ է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին և հանձնել չորս մահացած գերիների մարմինները, ովքեր երկքաղաքացիություն են ունեցել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվել է իրենց պատասխանը՝ հինգշաբթի օրը նրանց կողմից արված առաջարկին: Մենք համաձայն ենք ազատ արձակել իսրայելցի զինվորական Էդեն Ալեքսանդրին, […] ...

BACK_TO_TOP