20:48 03.02.2025
Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։
Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր հովանում ներքո անցկացված այս գիտաժողովին բացման խոսքով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, «INALCO» ինստիտուտի փոխնախագահ Ռիմա Սլեյմանը, «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, «INALCO» ինստիտուտի պրոֆեսոր, Հայագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը, «Œuvre d’Orient» Հ-ի և Ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։
ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրագործումը, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի պատմամշակութային հաստատությունների և Ֆրանսիայի առաջատար մշակութային կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը ներկայացրել է այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առերեսվում է հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտման հետևանքով։ Անդրադարձել է վերջին տասնամյակներում հայկական մշակութային արժեքների ոչնչացման ու խեղաթյուրման նպատակով իրականացված քաղաքականությանը։
Երեք բաժիններից բաղկացած գիտաժողովի ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող Վիկտորիա Խուրշուդյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի այլ մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև լեզվի և հոգևոր մշակույթի դերակատարությանը հայկական ինքնության արտահայտման գործում։
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ ելույթով է հանդես եկել «Œuvre d’Orient» ՀԿ գլխավոր տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշը։
01:31 04.02.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած01:03 04.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:08 04.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ01:31 04.02.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժածՓետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...
01:12 04.02.2025
ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […] ...
01:03 04.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:08 04.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:56 03.02.2025
Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում ունեցած հանդիպումից։ Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է. «Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...
23:46 03.02.2025
Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերից մեկ պայմանովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […] ...