Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--2.91 oC

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

18:51 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Chang’e-7 հետազոտական ​​զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով:

«Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, մինչդեռ ավանդական զոնդերը մեկ անգամ են վայրէջք կատարում»,- ասել է Chang’e-7 առաքելության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ Թան Յուխուան։

Chang’e-7 տիեզերական զոնդը Լուսնի հարավային բևեռում սառույց է որոնելու։ Եթե ​​այն գտնվի, դա կնվազեցնի Լուսին ջուր հասցնելու ծախսերն ու ժամանակը, ինչը կօգնի լուսնային բազա կառուցել, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել Լուսնի և այլ մոլորակների վրա կյանքի հավանականությունը:

«Զոնդը կարող է հուսալիորեն և բազմիցս վայրէջք կատարել տարբեր մակերեսների վրա, դա նման է նրան, թե ինչպես է մարդը բարձրությունից ցատկելիս ծալում ոտքերը», – ավելացրել է Թան Յուխուան:

Նշվում է, որ վեցոտանի այս զոնդը կունենա սողալու, ցատկելու, ինչպես նաև հրթիռային շարժիչի միջոցով թռչելու հնարավորություն, ինչի շնորհիվ մեկ ցատկով կկարողանա անցնել տասնյակ կիլոմետրեր։ Դա թույլ կտա նրան ուսումնասիրել կոշտ տեղանքը և խորը խառնարանները, որոնք անհասանելի են սովորական լուսնագնացների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:08 04.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:56 03.02.2025

Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում ունեցած հանդիպումից։ Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է. «Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...

Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերից մեկ պայմանով

23:46 03.02.2025

Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերից մեկ պայմանով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […] ...

Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե Սարգսյան

23:28 03.02.2025

Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե Սարգսյան

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...

Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

22:56 03.02.2025

Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

Բրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […] ...

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

22:43 03.02.2025

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

ԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP