Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
-0.91 oC

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

18:35 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։

«Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման բաները շատ են, բայց պատերազմ կա նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

ԱՄՆ-ում հարյուր հազարավոր մարդիկ են մահացել թմրանյութերից, որոնք անցնում են Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանով: Հենց նոր խոսեցի Ջասթին Թրյուդոյի հետ: Ես նորից կխոսեմ նրա հետ ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 23.00-ին)»,- գրել է Թրամփը TRUTH Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ տուրքերի ներդրումը կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտության հետ, այլ ոչ թե առևտրային պատերազմի։ Ի պատասխան՝ Կանադան հայտարարեց պատասխան միջոցների մասին, այդ թվում՝ ամերիկյան մի շարք կատեգորիաների ապրանքների վրա համանման մաքսատուրքեր սահմանելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե Սարգսյան

23:28 03.02.2025

Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե Սարգսյան

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...

Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

22:56 03.02.2025

Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

Բրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […] ...

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

22:43 03.02.2025

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

ԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

22:32 03.02.2025

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […] ...

Նախագահը դեսպաններ է նշանակել

22:21 03.02.2025

Նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր Տաջիկստանի և Ֆիլիպինների Հանրապետություններում դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

22:12 03.02.2025

150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

Արդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […] ...

BACK_TO_TOP