18:27 03.02.2025
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը:
Նոր մոդելի համաձայն, համագործակցության կհրավիրվեն նաև սննդի արդյունաբերության ներկայացուցիչները նոր քաղաքականություն մշակելու համար:
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ստեղծված քաղաքականությունն արդյունավետ կգործի և կծառայի հանրության առողջական ցուցանիշների բարելավմանը:
23:46 03.02.2025
Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերիցը մեկ պայմանովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […] ...
23:28 03.02.2025
Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե ՍարգսյանՀունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...
23:14 03.02.2025
Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն […] ...
22:56 03.02.2025
Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոնԲրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […] ...
22:43 03.02.2025
Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցությանԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...
22:32 03.02.2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ովՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […] ...