Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բելգիայի նորանշանակ ԱԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--1.91 oC

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բելգիայի նորանշանակ ԱԳ նախարարին

16:58 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-նշել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

22:43 03.02.2025

Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

ԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

22:32 03.02.2025

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […] ...

Նախագահը դեսպաններ է նշանակել

22:21 03.02.2025

Նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր Տաջիկստանի և Ֆիլիպինների Հանրապետություններում դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

22:12 03.02.2025

150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը

Արդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […] ...

SHANTNEWS

22:00 03.02.2025

SHANTNEWS

WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորները

21:42 03.02.2025

WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորները

Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […] ...

BACK_TO_TOP