Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հնարավոր կլինի լրացուցիչ 30 օր օգտագործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--1.91 oC

Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հնարավոր կլինի լրացուցիչ 30 օր օգտագործել

15:12 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները.
transport.yerevan.am կայքից,
Telcell բջջային հավելվածից,
TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։
Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.
մետրոյի բոլոր կայարաններից,
վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),
TelCell գրասենյակներից,
Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:
Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

21:00 03.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

20:48 03.02.2025

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր […] ...

ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել է

20:31 03.02.2025

ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել է

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։ Սակայն […] ...

Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները

20:27 03.02.2025

Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները

Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների […] ...

SHANTNEWS

20:00 03.02.2025

SHANTNEWS

Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

19:54 03.02.2025

Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մրցակից թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին: «Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է: Հիշեցնենք, […] ...

BACK_TO_TOP