Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+4.09 oC

Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին

13:43 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: «Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ենթակայության ներքո»,- ընդգծել է զեկուցողը:

Նախաձեռնությամբ սահմանվել են ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի եւ մարզպետների աշխատակազմերը:

«Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ` այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն»,- նշել է ծառայության ղեկավարը: Ըստ նրա` ծառայության լիազորությունների շրջանակում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին` տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը: Զեկուցողը կարեւորել է այն հանգամանքը, որ առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ` դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին:

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին, ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներին:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա լրամշակված օրինագծերի փաթեթը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 3-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը ներկայացրել է գրասենյակի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

Նա նշել է, որ 2024 թվականի ընթացքում գրասենյակը մշտական հանձնաժողովներից ստացել է 24 հարցում: Ընդհանուր առմամբ, պատրաստվել եւ մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ու պատգամավորներին է տրամադրվել 627 տեղեկանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոնգոյում բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ

19:50 03.02.2025

Կոնգոյում բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:42 03.02.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից […] ...

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 03.02.2025

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության […] ...

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

19:12 03.02.2025

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […] ...

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

19:00 03.02.2025

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական […] ...

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

18:51 03.02.2025

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական ​​զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […] ...

BACK_TO_TOP