13:03 03.02.2025
Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։
Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
18:51 03.02.2025
Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ18:35 03.02.2025
Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ18:51 03.02.2025
Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդՀաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […] ...
18:43 03.02.2025
Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոնՀանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Դանիայի հավաքկանը 32-26 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի թիմի նկատմամբ և չորրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Դանիացիները կիսաեզրափակչում հաղթել էին Պորտուգալիայի հավաքականին, քառորդ եզրափակչում էլ պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին: Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35-34 հաշվով հաղթել է պորտուգալացիներին: ...
18:35 03.02.2025
Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […] ...
18:27 03.02.2025
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունըԱռողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը: Նոր մոդելի համաձայն, համագործակցության […] ...
18:22 03.02.2025
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարի հերթական դրվագներըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ […] ...
18:16 03.02.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ հունվարի 31-ի երեկոյան Բելգիայի հինգ կուսակցություն, ի վերջո, […] ...