12:51 03.02.2025
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը՝ նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին, ծանր վիրավորվել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Սարգսյանը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։
Բաց աղբյուրների համաձայն՝ Սարգսյանը գլխավորել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և եղել է կամավորական գումարտակներից մեկի հիմնադիրը։
Երկուշաբթի ավելի վաղ շտապ օգնության ծառայությունները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Եվս չորս մարդ վիրավորվել է։
18:35 03.02.2025
Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ18:35 03.02.2025
Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […] ...
18:27 03.02.2025
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունըԱռողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը: Նոր մոդելի համաձայն, համագործակցության […] ...
18:22 03.02.2025
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարի հերթական դրվագներըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ […] ...
18:16 03.02.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ հունվարի 31-ի երեկոյան Բելգիայի հինգ կուսակցություն, ի վերջո, […] ...
18:11 03.02.2025
Վրաստանը ԵԽԽՎ-ից ետ է կանչել իր պատվիրակությանըՎրաստանի իշխանությունները որոշել են ետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Interpressnews պարբերականը։ «Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնարար սկզբունքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի բյուրոն աջակցել […] ...
18:05 03.02.2025
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել էՓետրվարի 1-ին՝ ժամը 20:37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը: Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու […] ...