11:45 03.02.2025
Կանադական նահանգները սահմանափակումներ են մտցնում ամերիկյան ալկոհոլի նկատմամբ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից կանադական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման, հայտնում է CBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերը 25%-ի չափով սահմանվում են Կանադայից բոլոր ապրանքների վրա, բացառությամբ էներգակիրների, որոնց վրա դրվելու է 10% դրույքաչափ։
«Նահանգները պատասխանում են Թրամփի մաքսատուրքերին՝ դարակաշարերից հանելով ամերիկյան ալկոհոլը», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
17:31 03.02.2025
Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն էԲելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...
17:25 03.02.2025
100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան ԱվինյանՄիասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում: ...
17:19 03.02.2025
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղություններըԵվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […] ...
17:14 03.02.2025
Շիրակի մարզում հունվար ամսին ծնվել է 205 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հունվարի 1-31-ը ծնվել է 205 երեխա: Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 112 տղա, 93 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...
17:09 03.02.2025
Վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության […] ...
17:05 03.02.2025
«Ինտերի» նորեկը թիմին փրկել է պարտությունիցԱ Սերիայի 23-րդ տուրում կայացել է միլանյան դերբի։ «Միլանը» և «Ինտերը» գրանցել են 1:1 հաշիվը: Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Երկրորդ կեսում «Ինտերը» երեք անգամ մոտ էր գոլ խփելուն, բայց մրցակցին փրկել է նույն դարպասաձողը: Իսկ խաղավերջում «Ինտերին» փրկել է թիմի կազմում նորամուտի խաղն անցկացրած Նիկոլա Զալևսկին: Հարմար դիրքում նա […] ...