11:16 03.02.2025
Տարբեր քաղաքական ուժեր փորձել են տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, սակայն այդ փորձը ձախողվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաղաքապետարանի գործակարգավարական խորդակցության ընթացքում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն։ Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը տրանսպորտի գնի խնդիրը չէր, այլ ընդհանուր փորձ էր արվում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնար էր։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք այդ տրանսպորտի որակը»,-ընդգծեց Ավինյանը։Նրա խոսքով՝ Երևանում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար անհրաժեշտ են նոր միջոցներ և ժամանակակից վճարման մոդելներ, և երևանցիներն, ընդհանուր առմամբ, այս տրամաբանությունը հասկացել են և աջակցում են։
17:37 03.02.2025
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ ԳոռըԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
17:31 03.02.2025
Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն էԲելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...
17:25 03.02.2025
100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան ԱվինյանՄիասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում: ...
17:19 03.02.2025
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղություններըԵվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […] ...
17:14 03.02.2025
Շիրակի մարզում հունվար ամսին ծնվել է 205 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հունվարի 1-31-ը ծնվել է 205 երեխա: Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 112 տղա, 93 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...
17:09 03.02.2025
Վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության […] ...