Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+7.09 oC

Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը

10:52 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։

Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։

Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն է

17:31 03.02.2025

Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն է

Բելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...

100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

17:25 03.02.2025

100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում: ...

Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

17:19 03.02.2025

Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […] ...

Շիրակի մարզում հունվար ամսին ծնվել է 205 երեխա

17:14 03.02.2025

Շիրակի մարզում հունվար ամսին ծնվել է 205 երեխա

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հունվարի 1-31-ը ծնվել է 205 երեխա: Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 112 տղա, 93 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...

Վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

17:09 03.02.2025

Վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության […] ...

«Ինտերի» նորեկը թիմին փրկել է պարտությունից

17:05 03.02.2025

«Ինտերի» նորեկը թիմին փրկել է պարտությունից

Ա Սերիայի 23-րդ տուրում կայացել է միլանյան դերբի։ «Միլանը» և «Ինտերը» գրանցել են 1:1 հաշիվը: Հանդիպման առաջին գոլը 45-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Երկրորդ կեսում «Ինտերը» երեք անգամ մոտ էր գոլ խփելուն, բայց մրցակցին փրկել է նույն դարպասաձողը: Իսկ խաղավերջում «Ինտերին» փրկել է թիմի կազմում նորամուտի խաղն անցկացրած Նիկոլա Զալևսկին: Հարմար դիրքում նա […] ...

BACK_TO_TOP