10:41 03.02.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը:
Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է Ա.Ջ.-ի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:
Բացի այդ, Ա.Ա.-ն 2024 թվականի հունվարի 11-ին տեղեկանալով 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում երկու անձանց միջև դանակահարության դեպքի մասին, ստանձնել է նշված մասնավոր հարցի լուծումը:
Ա.Ա.-ն շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ 2024 թվականի հունվարի 20-ին կապ է հաստատել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ա.-ի հետ և ներկայացնելով վերը նշված մասնավոր վեճը, վերջինիս միջոցով Ա.Ջ.-ից թույլտվություն է ստացել, որ վիճաբանության կողմերից մեկը բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծի վեճը:
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), Ա.Ջ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ա.Ա.-ի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու:
17:50 03.02.2025
«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբիում հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարել է երկու գոլային փոխանցում: Սկզբում նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ է գրանցել Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի է ընկել Պապե Մատար Սարը: Վերջին 1,5 ամսում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը առաջին հաղթանակն […] ...
17:44 03.02.2025
Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցերՄեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական […] ...
17:37 03.02.2025
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ ԳոռըԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
17:31 03.02.2025
Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն էԲելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...
17:25 03.02.2025
100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան ԱվինյանՄիասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում: ...
17:19 03.02.2025
Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղություններըԵվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […] ...