Գվարդիոլան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Մանչեսթեր Սիթիի հանդերձարանում Արսենալից կրած պարտությունից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+7.09 oC

Գվարդիոլան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Մանչեսթեր Սիթիի հանդերձարանում Արսենալից կրած պարտությունից հետո

11:52 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (1:5) ՝ պատասխանելով հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին հարցին։ Փոխանցում է Armsport-ը։

«Այո, պարտությունից հետո թիմի հանդերձարանում մթնոլորտը ջղային էր ու զգացմունքային: Այդպես պետք է լինի, երբ նման կերպ ես պարտվում, հատկապես վերջին 25 րոպեներին»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մարզիչը։

Հիշեցնենք, որ 24 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ «Արսենալը» երկրորդն է՝ 6 միավորով զիջելով «Լիվերպուլին», չնայած մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում

17:50 03.02.2025

«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբիում հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարել է երկու գոլային փոխանցում: Սկզբում նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ է գրանցել Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի է ընկել Պապե Մատար Սարը: Վերջին 1,5 ամսում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը առաջին հաղթանակն […] ...

Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր

17:44 03.02.2025

Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր

Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական […] ...

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը

17:37 03.02.2025

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն է

17:31 03.02.2025

Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն է

Բելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...

100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

17:25 03.02.2025

100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում: ...

Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

17:19 03.02.2025

Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, […] ...

BACK_TO_TOP