08:00 03.02.2025
Փետրվարի 2-ին, ժամը 20։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղին հարակից դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել՝ 21։39-ին։ Այրվել է խոտածածկույթ։
15:33 03.02.2025
Սուրեն Պապիկյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՓետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...
15:28 03.02.2025
Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի հետԹեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա բազմաթիվ ընդհանրություններն ու պատմական, մշակութային և կրոնական կապերը։ Արաղչին ընդգծել է Իրանի բարիդրացիության քաղաքականությունը և հարևանների հետ կապերն ընդլայնելու վճռականությունը, ինչպես նաև Բաքվի հետ […] ...
15:12 03.02.2025
Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հնարավոր կլինի լրացուցիչ 30 օր օգտագործել2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։ Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները. transport.yerevan.am կայքից, Telcell բջջային հավելվածից, TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային […] ...
15:05 03.02.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ Տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են չհայտարարագրված ավտոմեքենայի յուղի տարաներ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց Կատալիզատորի նմանվող խտանյութի և դեղամիջոցի անօրինական տեղափոխման փորձերը կանխվել է Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ և կոշիկ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված […] ...
14:51 03.02.2025
ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը քննարկել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերՓետրվարի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։ ...