20:10 02.02.2025
Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ ամյակը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը և ընդգծել ՀՀ հանձնառությունը՝ դիվանագիտական երկխոսության միջոցով հասնելու տարածաշրջանային տևական կայունության ու խաղաղության:
Դեսպան Հակոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության տարածաշրջանային քաղաքականության շրջանակում առանձնահատուկ նշանակություն ունի բնական շահերի ու փոխվստահության վրա խարսխված հարաբերությունների առավել խորացումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սևադա Շաբանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման ընթացքը, բանակի առկա մարտահրավերները, նպատակներն ու իրականացվող բարեփոխումները:
ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադրի գեներալ Մեհդի Հադիանն իր ելույթում շնորհավորել է ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձը և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն, որի շրջանակում Թեհրանն աջակցում է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը:
17:20 12.03.2025
Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներըՔաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են ուսումնավարժանքներ, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ: Բնակչության իրազեկվածության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանական միջոցառումների կարևորության ընդգծման նպատակով Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից Կարմիրգյուղի, Վարսերի, Զոլաքարի, […] ...
17:14 12.03.2025
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ. ՄիրզոյանՀայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և միևնույն ժամանակ շահագրգռված է զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, իսկ Հայաստանի գործընկերությունները տարբեր երկրների հետ ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ […] ...
17:07 12.03.2025
Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝ ✔ Գործարար միջավայրի բարելավում, ✔ Պետություն-մասնավոր համագործակցության խորացում, ✔ Շինարարության […] ...
17:00 12.03.2025
Վաշինգտոնը ուկրաինական կարգավորման շուրջ պարզ բանակցություններ չի ակնկալումԱՄՆ ղեկավարությունը չի ակնկալում հեշտ բանակցություններ Ուկրաինայում կարգավորման շուրջ, սակայն հույս ունի 30-օրյա հրադադարի մասին Մոսկվայի համաձայնության, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։ «Մենք ունենք Ուկրաինա, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հիմա մեզ անհրաժեշտ է, որ նույնը անի Ռուսաստանը: Այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե այդ բանակցությունները […] ...
16:50 12.03.2025
Հրդեհ Մերձավան գյուղումՄարտի 12-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել է […] ...
16:42 12.03.2025
Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի վրա Ուկրաինայի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցության հարցինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից, այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի […] ...