Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

18:30 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

23:35 02.02.2025

Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին․ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը եղել են ոչ սթափ

22:58 02.02.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին․ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը եղել են ոչ սթափ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում […] ...

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

22:37 02.02.2025

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ...

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

22:11 02.02.2025

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող […] ...

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

21:43 02.02.2025

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

ՌԴ-ում 670 հազար անօրինական ներգաղթյալ կա, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում ասել էՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին: Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները […] ...

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

21:21 02.02.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

BACK_TO_TOP