17:23 02.02.2025
Արագածավանցի մոտ 900 աշակերտ կրթության իրավունքը կիրացնի նոր, ժամանակակից պայմաններում: Ավելի քան 5 միլիարդ դրամ է ներդրվել, որ հին, վթարային դպրոցների փոխարեն նորերը կառուցվեն: 6000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում նաև նախակրթարան կունենան:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
22:58 02.02.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին․ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը եղել են ոչ սթափԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում […] ...
22:37 02.02.2025
Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԹբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ...
22:11 02.02.2025
Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցելԿիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող […] ...
21:21 02.02.2025
Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի ՄարտիրոսյանըԿանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
21:00 02.02.2025
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ մի քանի ընդդիմադիր է բերման ենթարկվելՎրաստանի իրավապահները Թբիլիսիի մուտքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են մի քանի ընդդիմադիրի, որոնց թվում են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամ Գիգի Ուգուլավան, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Ըստ տվյալների՝ ձերբակալվածների թվում կան նաև այլ ընդդիմադիրներ։ Կիրակի ավելի վաղ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի մուտքի մոտ և […] ...
20:34 02.02.2025
Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին հավանություն տալ Գազայում պատերազմը շարունակելու իր ծրագրին. AxiosԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում կփորձի համոզել նրան հաստատել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաների սեփական աղբյուրներին։ «Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին ասել են, որ նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն սպասում է, թե ինչպես է Թրամփը […] ...