ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը

16:20 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիան պետք է ավելացնի ռազմական ծախսերն ու արտադրությունը, ինչպես նաև խորհուրդ է տվել դաշինքի անդամներին պատրաստվել պատերազմի:

«Հաշվի առնելով գերմանական տնտեսության չափը՝ մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ նրանք շատ ավելին անեն: Եվ ես համոզված եմ, որ Գերմանիայի համար՝ իր ֆանտաստիկ զենք արտադրող ընկերություններով և նորարարական ներուժով, դա նշանակում է, որ նրանք պետք է ավելացնեն արտադրությունը։ Գերմանիային անհրաժեշտ է մեծացնել ռազմական ծախսերը, դա պետք է»,- ասել է Ռյուտեն Bild թերթին տված հարցազրույցում։

Բացի այդ, գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի երկրների քաղաքական գործիչներին և բանկերին կոչ է արել ավելացնել ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ, քանի որ «դա վճռորոշ նշանակություն ունի»։

«Ես ձեզ շատ պարզ ասում եմ. մենք պետք է պատրաստվենք պատերազմի», – ասել է Ռյուտեն:

Նա վստահեցրել է, որ «դա պատերազմից խուսափելու լավագույն միջոցն է»։

Գլխավոր քարտուղարը նաև պնդում է, որ Չինաստանը «մեծացնում է իր ռազմական հնարավորությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին․ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը եղել են ոչ սթափ

22:58 02.02.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին․ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը եղել են ոչ սթափ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում […] ...

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

22:37 02.02.2025

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ...

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

22:11 02.02.2025

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող […] ...

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

21:43 02.02.2025

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

ՌԴ-ում 670 հազար անօրինական ներգաղթյալ կա, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում ասել էՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին: Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները […] ...

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

21:21 02.02.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ մի քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել

21:00 02.02.2025

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ մի քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել

Վրաստանի իրավապահները Թբիլիսիի մուտքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են մի քանի ընդդիմադիրի, որոնց թվում են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամ Գիգի Ուգուլավան, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Ըստ տվյալների՝ ձերբակալվածների թվում կան նաև այլ ընդդիմադիրներ։ Կիրակի ավելի վաղ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի մուտքի մոտ և […] ...

BACK_TO_TOP