Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+3.09 oC

Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

14:27 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։

Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը պետք է իրականացվի պետությունների ինքնիշխան իրավահավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում ռազմական գործողությունների վնասը գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլար

19:35 02.02.2025

Գազայում ռազմական գործողությունների վնասը գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլար

Գազայի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավին հասցված ուղղակի վնասը գնահատում են ավելի քան 50 միլիարդ դոլար: Նման նախնական տվյալներ է հրապարակել Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքում։ «Ռազմական գործոությունների պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, պատերազմը ազդել է Գազայի կյանքի բոլոր ոլորտների վրա», – […] ...

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

19:14 02.02.2025

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Փետրվարի 1-ին` ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության […] ...

Հրդեհ՝ անասնագոմում

18:50 02.02.2025

Հրդեհ՝ անասնագոմում

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ): Հրդեհը […] ...

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

18:30 02.02.2025

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […] ...

Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. Թրամփ

18:11 02.02.2025

Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. Թրամփ

Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս […] ...

Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալ

17:46 02.02.2025

Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալ

Սոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […] ...

BACK_TO_TOP