«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:46:25
Ամսաթիվ
11 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+11.09 oC

«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

15:17 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:47
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ:

Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում:

Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» և «Մտածողություն»: Ծրագիրը ներառում է ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական և հոգեբանական պատրաստվածություն, մրցակցություն, ինչպես նաև «Ռեալի» հիմնական արժեքները:

Ակադեմիան կստեղծի երեք թիմ, որոնք արդեն այս մրցաշրջանում կմասնակցեն Տեղական ֆուտբոլային ասոցիացիայի (LFA) խաղերին:

Ակադեմիայի ղեկավարն է «Ռեալի» հիմնադրամի տեխնիկական տնօրեն Ալբերտո Խիմենեսը, ով ունի 20 տարվա մարզչական փորձ և UEFA Pro լիցենզիա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԱ-2030-ին կարող են մասնակցել 64 հավաքականներ

11:37 11.03.2025

ԱԱ-2030-ին կարող են մասնակցել 64 հավաքականներ

ՖԻՖԱ-ն կքննարկի 2030 թվականին երեք մայրցամաքներում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հարցը, հաղորդում է The New York Times-ը։ Ի նշանավորումն առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի` Մունդեալ-2030-ի մասնակիցների թիվը կարող է դառնալ 64: ՖԻՖԱ-ի Խորհրդի նիստին արդեն բարձրացվել է այս հարցը: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հետաքրքրել է այս առաջարկը: Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում […] ...

Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները․ Էրդողան

11:32 11.03.2025

Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ «Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»,-ասել է Էրդողանը։ ...

ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

11:25 11.03.2025

ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը: ՊԵԿ նախագահն այնուհետև շրջայց է կատարել Սևան և Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, […] ...

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են․ Զախարովա

11:17 11.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են․ Զախարովա

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, և դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ համաձայնեցվում են օպերատիվ կերպով: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ Մոսկվա այցի հնարավորությունը։ «ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ […] ...

Տրիբունայից պահեստայինների նստարան․ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել

11:12 11.03.2025

Տրիբունայից պահեստայինների նստարան․ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «Բայեր» առաջին խաղում մյունխենցիների դարպասապահ Սվեն Ուլրայխը անսովոր իրավիճակում է հայտնվել, գրում է Sky.de-ն: Չնայած նրան, որ գերմանացին հայտավորված է եղել խաղին՝ նա հանդիպման առաջին կեսը դիտել է տրիբունայից՝ սովորական հագուստով: Երկրորդ կեսում վնասվածք է ստացել դարպասապահ Մանուել Նոյերը և նրան փոխարինել է թիմի նորեկ Յոնաս Ուրբիգը: Այդ պատճառով […] ...

Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ

11:03 11.03.2025

Յուրաքանչյուր կին ծառայող իր մոտեցմամբ և փորձով պետք է ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին. ՆԳ նախարարը հանդիպել է նախարարության կին ծառայողների հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և միջազգային այլ գործընկերներ: Արփինե Սարգսյանն ընդգծելով բաց ձևաչափով հանդիպումների […] ...

BACK_TO_TOP