12:57 02.02.2025
«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդերլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2):
«Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ Մի քանի րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը անկյունայինի խաղարկումից հետո։
«Նրանք մեր դեմ մեկ րոպե խաղացին տասներկու հոգով։ Դա բերեց մի պահի, որը վերջում հանգեցրեց անկյունայինի։
Ես իսկապես տարօրինակ եմ համարում, որ սա տեղի է ունենում այս մակարդակում։ Սա սխալ է, որը պարզապես չեք կարող թույլ տալ, չէ՞ որ այս մակարդակում կարող է լինել տասներկուսի դեմ տասնմեկ մեկ րոպե շարունակ։
Ես դա իսկապես անհավանական եմ համարում։ Մենք չենք պատրաստվում դժվարացնել Նիդերլանդների Ֆուտբոլային միության կյանքը, բայց սա ուղղակի չպետք է լինի»,- վան Պերսիի խոսքերն է փոխանցում NOS.nl-ը, տեղեկացնում է Armsport-ը:
18:50 02.02.2025
Հրդեհ՝ անասնագոմում18:30 02.02.2025
Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊՂարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […] ...
18:11 02.02.2025
Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. ԹրամփԿանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս […] ...
17:46 02.02.2025
Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալՍոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […] ...
17:00 02.02.2025
Փրկարարները Ֆիննական ծոցից 40 ձկնորսի են փրկելՍանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։ «Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ […] ...
16:42 02.02.2025
Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […] ...
16:20 02.02.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիան պետք է ավելացնի ռազմական ծախսերն ու արտադրությունը, ինչպես նաև խորհուրդ է տվել դաշինքի անդամներին պատրաստվել պատերազմի: «Հաշվի առնելով գերմանական տնտեսության չափը՝ մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ նրանք շատ ավելին անեն: Եվ ես համոզված եմ, որ Գերմանիայի համար՝ իր ֆանտաստիկ զենք արտադրող ընկերություններով և նորարարական ներուժով, դա […] ...