11:26 02.02.2025
Մեքսիկան կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին մաքսային և ոչ մաքսային միջոցներով, սակայն բաց է մնում երկխոսության համար և հրավիրում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ, որը ներառում է մաքսային և ոչ մաքսային միջոցառումներ՝ Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»,- գրել է նա X-ում։
«Մենք կտրականապես մերժում ենք Սպիտակ տան ցանկացած ոտնձգություն մեր տարածքի նկատմամբ և զրպարտությունը Մեքսիկայի կառավարության դեմ, որը մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների հետ կապերի մեջ», – ասել է պետության ղեկավարը։
«Մեքսիկան չի ցանկանում առճակատում: Մենք սկսում ենք հարևան երկրների միջև համագործակցությունից: Մեքսիկան չի ցանկանում, որ ֆենտանիլը հայտնվի Միացյալ Նահանգներում, ոչ էլ որևէ այլ վայրում», – ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ, Շեյնբաումը նշել է, որ անհրաժեշտ է միասին աշխատել, «եթե Միացյալ Նահանգները ցանկանում է պայքարել հանցավոր խմբավորումների դեմ, որոնք զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ»։
«Այդ նպատակով ես առաջարկում եմ նախագահ Թրամփին ստեղծել հանրային առողջության և անվտանգության մեր լավագույն փորձագետների աշխատանքային խումբ», – ասել է նա:
Երկրի ղեկավարի խոսքով՝ խնդիրները «լուծվում են ոչ թե մաքսատուրքերի ներդրմամբ, այլ բանակցությունների և երկխոսության միջոցով»։
11:55 10.03.2025
Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահինԲրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել […] ...
11:48 10.03.2025
Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:40 10.03.2025
Շահումյան գյուղում այրվել է խոտածածկույթՄարտի 9-ին, ժամը 15:11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան և Փոքր Վեդի գյուղերի միջանկյալ հողատարածքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 19։35-ին: Այրվել […] ...
11:19 10.03.2025
Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:08 10.03.2025
Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր Սփյուռքի կրթօջախների համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ […] ...