10:12 02.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
12:22 10.03.2025
Բռնցքամարտի կանանց հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանըՀայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […] ...
12:13 10.03.2025
Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական […] ...
12:05 10.03.2025
Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետըԿանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։ Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի […] ...
11:55 10.03.2025
Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահինԲրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել […] ...
11:48 10.03.2025
Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...