21:31 01.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք դիմանալ, և ծախսերը կշարունակեն աճել», – ասել է Սալիվանը:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Նա նշել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «լուրջ քննարկումներ» են ընթանում։
00:59 08.03.2025
Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվելԱրգենտինայի Բուենոս Այրես նահանգի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտարարել է Բաիա Բլանկա քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը։ «Առայժմ Բաիա Բլանկայում տարհանվել է 375 մարդ, գեներալ Դանիել Սերիի (խմբ.արվարձանում)՝ ավելի քան 800 մարդ։ Զոհերի թիվը հասել է վեցի, և հնարավոր է, որ ավելի շատ լինեն՝ […] ...
00:52 08.03.2025
Սիրիայի նախագահը կոչ է արել Ասադի զինված աջակիցներին վայր դնել զենքերըՍիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին վայր դնել զենքերը՝ սպառնալով հետապնդումներով։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում, որը հրապարակել է SANA լրատվականը: «Նախկին ռեժիմի մնացորդները պետք է նախաձեռնեն և վայր դնեն զենքերը», – ասել է նա՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները «կհետապնդեն ընկած ռեժիմի մնացորդներին», և որ նրանք, […] ...
00:32 08.03.2025
Al Jazeera. Լաթաքիայում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդԱվելի քան 50 անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք ծառայում են երկրի նոր իշխանություններին, զոհվել են Լաթաքիա նահանգում նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին նահանգային անվտանգության պետը հայտնել է Al Jazeera-ին: «Սիրիայի անվտանգության ուժերի ավելի քան 50 ծառայողներ զոհվել են նահանգում բախումների ժամանակ»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ Նա նաև ասել […] ...
00:19 08.03.2025
Յուրա Մովսիսյանը՝ Մոսկվայի և Լոս Անջելեսի տարբերության մասին«Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայում ու Լոս Անջելեսում կյանքի տարբերության մասին, հայտնում է Чемпионат-ը: «Տարբերությունը շատ մեծ է: Լոս Անջելեսում այնպիսի եղանակ է, որը Մոսկվայում երբեք չի լինի: Ինձ համար շատ կարևոր է արևային եղանակը, որովհետև այն տրամադրություն է բարձրացնում: Ես սիրում եմ Մոսկվան, այն հիասքանչ քաղաք է: […] ...
00:08 08.03.2025
Ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում. Քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավՆԳՆ ՓԾ-ը շարունակելով է քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավը՝ ներկայացնում է, թե ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 07.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...