Reuters. Գոմայում ավելի քան 770 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

Reuters. Գոմայում ավելի քան 770 մարդ է զոհվել

17:50 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) արևելքում գտնվող Գոմա քաղաքի զոհերի թիվը հունվարի 26-ին մարտի 23-ի շարժում (M23) խմբավորման ապստամբների մուտքից հետո հասել է 773-ի, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ առողջապահության նախարարությանը։

Տվյալները ստացվել են քաղաքային հիվանդանոցներից ու դիահերձարաններից։ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ մեծ թվով դիակներ դեռևս գտնվում են Գոմայի փողոցներում, քանի որ դիահերձարանները գերբեռնված են։ Նախօրեին ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել էր Գոմայում 700 զոհի և 2,8 հազար վիրավորի մասին։

M23 ստորաբաժանումները գրեթե ամբողջությամբ վերահսկում են քաղաքը, կրակոցները տեղի են ունենում միայն ամենահյուսիսային շրջաններում: Անցած հինգշաբթի ապստամբները հայտարարեցին Գոմայի կառավարման կոմիտեի ստեղծման մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել է

23:26 01.02.2025

Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել է

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

22:59 01.02.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասի և Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորաշեն 25 շենք, Ամառանոցային 1 տարածք, «Արմենիկում» բժշկական կենտրոն, […] ...

«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է

22:37 01.02.2025

«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […] ...

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան

22:20 01.02.2025

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […] ...

SHANTNEWS

22:00 01.02.2025

SHANTNEWS

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

21:48 01.02.2025

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […] ...

BACK_TO_TOP