Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

17:24 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության հիման վրա լուծելու համար։

Այս մասին ասված է Կահիրեում նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթի տեքստից, հանդիպման մասնակիցները «ցանկություն են հայտնել համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Մերձավոր Արևելքում արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար՝ երկու պետությունների լուծման համաձայն»:

Հունվարի 25-ին Թրամփը ասել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում կորցրել են իրենց տանիքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է

22:37 01.02.2025

«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […] ...

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան

22:20 01.02.2025

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […] ...

SHANTNEWS

22:00 01.02.2025

SHANTNEWS

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

21:48 01.02.2025

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […] ...

Սալիվանը նշել է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գործարքի հիմնական պայմանը

21:31 01.02.2025

Սալիվանը նշել է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գործարքի հիմնական պայմանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […] ...

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

21:18 01.02.2025

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […] ...

BACK_TO_TOP