Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Էկոնոմիկայի նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Էկոնոմիկայի նախարար

16:28 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հայկական գինին միջազգային շուկաներում հանրահռչակելու համար։

«Մենք պատրաստ ենք ներգրավել բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ նպաստելու հայկական գինու ճանաչելիության աճին և մեր արտադրողների մրցունակության բարձրացմանը: Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ», – նշել է նախարար Պապոյանը։

Նախարարը հույս է հայտնել, որ 2026 թվականին «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր համտեսային մրցույթում Հայաստանը կդառնա հաղթող, և մեզ կհաջողվի միջազգային հանրությանը բարձր մակարդակով ներկայացնել հայկական գինեգործության պատմությունն ու բարձր որակական հատկանիշները։

Նախարարը նաև կարևորել է կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության ծրագրերը և կոչ արել գինեգործներին օգտվել այդ հնարավորություններից՝ շուկայի ընդլայնման և վաճառքների ծավալի ավելացման նպատակով։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման գլոբալ միտումները, գյուղատնտեսական արժեշղթայի կառավարման համակարգերը, ինչպես նաև սննդի անվտանգության օրենսդրական պահանջներն ու աջակցման հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուն, միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

21:48 01.02.2025

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […] ...

Սալիվանը նշել է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գործարքի հիմնական պայմանը

21:31 01.02.2025

Սալիվանը նշել է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գործարքի հիմնական պայմանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […] ...

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

21:18 01.02.2025

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […] ...

Մեղրիի տարբերակը. ի՞նչն ուշադրություն գրավեց Պետքարտուղարության փաստաթղթերում

21:00 01.02.2025

Մեղրիի տարբերակը. ի՞նչն ուշադրություն գրավեց Պետքարտուղարության փաստաթղթերում

Այս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Այրվել է խոտածածկույթ

20:57 01.02.2025

Այրվել է խոտածածկույթ

Փետրվարի 1-ին, ժամը 17:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակայքում գտնվող դաշտային հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։ ...

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի թեկնածուն պաշտպանել է Մակրոնի երրորդ ժամկետը․ Ֆիլիպո

20:50 01.02.2025

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի թեկնածուն պաշտպանել է Մակրոնի երրորդ ժամկետը․ Ֆիլիպո

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախկին ղեկավար Ռիշար Ֆերանը, ում թեկնածությունը Սահմանադրական խորհրդի (ՍԴ) ղեկավարի պաշտոնում առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես է եկել իր լիազորությունների երկարաձգման օգտին երրորդ ժամկետով և, եթե հաստատվի, ավելի մեծ լիազորություններ կստանա նման քայլ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Մակրոնը ցանկանում […] ...

BACK_TO_TOP