15:38 01.02.2025
Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։
«Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը:
Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ 2009 թվականին, իսկ 2010 թվականի մայիսին հրաժարական է տվել։ Պատճառը նրա հարցազրույցն էր, որտեղ նա հայտարարել էր, որ Բունդեսվերի արտաքին ներկայացուցչությունները պաշտպանում են Գերմանիայի տնտեսական շահերը։
20:35 01.02.2025
ԱՄՆ հատուկ բանագնացն ասել է, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնիԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում ընտրությունների անցկացումը Ուկրաինայում մինչև 2025 թվականի վերջը, հատկապես, եթե Կիևը կարողանա առաջիկա ամիսներին համաձայնության գալ Ռուսաստանի հետ զինադադարի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ Քելոգը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ «պետք է անցկացվեն»։ «Միացյալ Նահանգները ցանկանում են, որ […] ...
20:25 01.02.2025
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է․ ՔԿՀանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի […] ...
20:22 01.02.2025
Թրամփ. Վենեսուելան համաձայնել է ընդունել «ապօրինի միգրանտներին և հանցախմբի անդամներին»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված վենեսուելացի անօրինական միգրանտներին և հանցախմբերի անդամներին։ «Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել իր երկիր բոլոր վենեսուելացի անօրինական միգրանտներին, ովքեր հաստատվել են Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ «Tren de Aragua» հանցախմբի անդամներին»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում: ...
20:15 01.02.2025
Թրամփը Եգիպտոսի նախագահին հրավիրել է այցելել ՎաշինգտոնԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի՝ Թրամփը հրավիրել է Ալ Սիսիին պաշտոնական այց կատարել Վաշինգտոն և հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։ «Թրամփը բաց հրավեր է ուղարկել նախագահին՝ այցելելու Վաշինգտոն և հանդիպելու նրա հետ Սպիտակ տանը»,- ասվում է Facebook-ում հրապարակված տեքստում: ...
20:05 01.02.2025
Հրդեհ վագոն-տնակումՓետրվարի 1-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը […] ...