ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին

14:46 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Այս նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է մեր երկրի պատվիրակ Արուսյակ Ջուլհակյանը: Վեհաժողովի օրակարգում էին ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող եւ այլ հարցեր:

Մանրամասները` ԱԺ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է․ ՔԿ

20:25 01.02.2025

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է․ ՔԿ

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի […] ...

Թրամփ. Վենեսուելան համաձայնել է ընդունել «ապօրինի միգրանտներին և հանցախմբի անդամներին»

20:22 01.02.2025

Թրամփ. Վենեսուելան համաձայնել է ընդունել «ապօրինի միգրանտներին և հանցախմբի անդամներին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված վենեսուելացի անօրինական միգրանտներին և հանցախմբերի անդամներին։ «Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել իր երկիր բոլոր վենեսուելացի անօրինական միգրանտներին, ովքեր հաստատվել են Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ «Tren de Aragua» հանցախմբի անդամներին»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում: ...

Թրամփը Եգիպտոսի նախագահին հրավիրել է այցելել Վաշինգտոն

20:15 01.02.2025

Թրամփը Եգիպտոսի նախագահին հրավիրել է այցելել Վաշինգտոն

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի՝ Թրամփը հրավիրել է Ալ Սիսիին պաշտոնական այց կատարել Վաշինգտոն և հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։ «Թրամփը բաց հրավեր է ուղարկել նախագահին՝ այցելելու Վաշինգտոն և հանդիպելու նրա հետ Սպիտակ տանը»,- ասվում է Facebook-ում հրապարակված տեքստում: ...

Հրդեհ վագոն-տնակում

20:05 01.02.2025

Հրդեհ վագոն-տնակում

Փետրվարի 1-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը […] ...

SHANTNEWS

20:00 01.02.2025

SHANTNEWS

Բեռլինում հարյուրավոր մարդիկ մասնակցում են պաղեստինամետ ցույցին

19:53 01.02.2025

Բեռլինում հարյուրավոր մարդիկ մասնակցում են պաղեստինամետ ցույցին

Բեռլինի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են մասնակցում պաղեստինամետ ցույցին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Դադարեցրեք ագրեսիան Արևմտյան ափին» կոչված ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են բղավոցներ՝ անգլերեն և գերմաներեն։ Ցուցարարները, ի թիվս այլ բաների, կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում։ Ցույցը խաղաղ է ընթանում, Բեռլինի բազմաթիվ ոստիկաններ երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը։ 2023 թվականի հոկտեմբերի […] ...

BACK_TO_TOP