13:21 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը:
Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների:
Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
17:24 01.02.2025
Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համարԵգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության հիման վրա լուծելու համար։ Այս մասին ասված է Կահիրեում նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթի տեքստից, հանդիպման մասնակիցները «ցանկություն են հայտնել համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
17:15 01.02.2025
Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է․ «Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և […] ...
17:07 01.02.2025
Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանը անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող երեխաներինՀաշմանդամություն ունեցող Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Ապրելով իր ծննդավայր Գավառ քաղաքում՝ անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով երեխաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
17:00 01.02.2025
«Ինտեր»-ի ֆուտոլիստը տեղափոխվել է իսպանական ակումբ«Վիլյառեալը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով պայմանագիր է կնքել «Ինտերի» պաշտպան Թեյջոն Բյուկենենի հետ: Պայմանագիրը ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ: Թեյջոնն «Ինտեր» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Բրյուգեից»: Նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում 25-ամյա կանադացին 7 հանդիպում է անցկացրել միլանյան թիմի կազմում։ ...
16:55 01.02.2025
Երևանում «Mitsubishi»-ն բախվել է արագաչափ սարքի համար տեղադրված երկաթե սյանըԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել […] ...
16:48 01.02.2025
Արաբական երկրները հայտարարել են Պաղեստինի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու իրավունքի մասինՊաղեստինի վարչակազմն իրավունք ունի վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը՝ որպես պաղեստինյան տարածքի մաս, ասվում է արաբական հինգ պետությունների համատեղ հայտարարության մեջ՝ շաբաթ օրը Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով։ Պաղեստինի հարցով Կահիրեում կայացած հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը։ «Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել […] ...