Սիյարտոն Ուկրաինայի հարցում ԵՄ ռազմավարությունն անվանել է «սարսափելի և ողբերգական» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+8.09 oC

Սիյարտոն Ուկրաինայի հարցում ԵՄ ռազմավարությունն անվանել է «սարսափելի և ողբերգական»

12:57 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ-ն «սարսափելի և ողբերգական» ռազմավարություն է ընտրել Ուկրաինայի հակամարտության նկատմամբ, իսկ եվրոպական պատժամիջոցները ոչնչացրել են ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Հարյուր միլիարդավոր եվրոներ են վճարվել ուկրաինացիներին, հարյուր միլիարդավոր եվրոյի զենք է ուղարկվել ուկրաինացիներին։ Եվ ո՞րն է արդյունքը. Ռուսաստանը առաջ է շարժվում, իսկ Ուկրաինան նահանջում է», – նշել է գերատեսչության ղեկավարը El Debate թերթին տված հարցազրույցում։

Սիյարտոն կարծում է, որ հակամարտության միակ լուծումը կարելի է գտնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա «փոխել կուրսը և ինչ-որ համաձայնության գալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Գոմայում ավելի քան 770 մարդ է զոհվել

17:50 01.02.2025

Reuters. Գոմայում ավելի քան 770 մարդ է զոհվել

Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաք Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) արևելքում գտնվող Գոմա քաղաքի զոհերի թիվը հունվարի 26-ին մարտի 23-ի շարժում (M23) խմբավորման ապստամբների մուտքից հետո հասել է 773-ի, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ առողջապահության նախարարությանը։ Տվյալները ստացվել են քաղաքային հիվանդանոցներից ու դիահերձարաններից։ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ մեծ թվով դիակներ դեռևս գտնվում են Գոմայի փողոցներում, […] ...

Վրաստանի ՆԳՆ-ը խուզարկություններ է իրականացնում ակտիվիստների մոտ

17:40 01.02.2025

Վրաստանի ՆԳՆ-ը խուզարկություններ է իրականացնում ակտիվիստների մոտ

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Թբիլիսիի տարբեր հասցեներում՝ կապված հնարավոր անկարգությունների հետ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։ «ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժինը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 226-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հետաքննության շրջանակներում՝ խմբակային բռնության կազմակերպում և խմբակային գործողություններ կազմակերպելու հատկանիշներով, կատարում է հետաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Վրացական […] ...

ԱՄՆ-ը կարող է վերադարձնել Աֆղանստանին օգնության համար փոխանցված միջոցները

17:32 01.02.2025

ԱՄՆ-ը կարող է վերադարձնել Աֆղանստանին օգնության համար փոխանցված միջոցները

ԱՄՆ իշխանությունները կարող են բարձրացնել միջազգային կազմակերպություններին և Աֆղանստանին աջակցելու համար հատկացված ամերիկյան միջոցները վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտնում է Աֆղանստանի վերակառուցման ԱՄՆ գլխավոր տեսուչի գրասենյակի (SIGAR) զեկույցը։ Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել այդ ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանեցումը ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին։ SIGAR-ն ընդգծում է, որ թեև տրված օգնությունը կանխել է սովը, […] ...

Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

17:24 01.02.2025

Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության հիման վրա լուծելու համար։ Այս մասին ասված է Կահիրեում նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթի տեքստից, հանդիպման մասնակիցները «ցանկություն են հայտնել համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով

17:15 01.02.2025

Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է․ «Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և […] ...

Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանը անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող երեխաներին

17:07 01.02.2025

Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանը անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հաշմանդամություն ունեցող Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Ապրելով իր ծննդավայր Գավառ քաղաքում՝ անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով երեխաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

BACK_TO_TOP