11:15 01.02.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների համագործակցության կարևորությունը, ներկայացրել է ՆԳՆ մանդատի վերահսկողության տակ գտնվող մի շարք ուղղություններում գրանցված առաջընթացը՝ մասնավորապես անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության, ոստիկանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներին։
Քննարկվել են նաև վիզաների ազատականացման և մի շարք այլ ուղղություններում համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը նախարարության օրակարգային առաջնահերթ հարցերից է։ Այս առնչությամբ Մանտաս Յակիմավիչիուսը լիտվական կողմի պատրաստակամությունն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկխոսության ընթացքն առավել սահուն դարձնելու նպատակով։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը՝ տարբեր ոլորտների համար մշակելով համապատասխան ծրագրային գործողությունների պլան։
16:41 01.02.2025
Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալիԻսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալի ՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում, գրում է The Times of Israel-ը։ Ազատագրված պաղեստինցիների մի մասը տարվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մի մասը՝ Գազայի հատված։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեք պատանդի է հանձնել իսրայելական կողմին։ Վերջին շաբաթների ընթացքում […] ...
16:28 01.02.2025
Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Էկոնոմիկայի նախարարՓետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, […] ...
16:17 01.02.2025
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-նԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: ...
16:02 01.02.2025
Սև ծովից հավաքվել է ավելի քան 178 հազար տոննա նավթամթերքՍև ծովում ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք է հավաքվել, օրական ստուգվում է ափի ավելի քան 970 կիլոմետր, հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-յան ալիքը։ «Սև ծովում հետազոտվել է ավելի քան 6400 քառակուսի կիլոմետր՝ օրական 184 քառակուսի կիլոմետր, մշակվել է 50 715 քառակուսի մետր տարածք: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակային խմբերը ստուգում և հավաքում են նավթամթերքը։ […] ...
15:50 01.02.2025
Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարովԿենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով: Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից ետվճարն արդեն 12 տոկոս է կազմում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...
15:38 01.02.2025
Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ ՔյոլերըԳերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։ «Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը: Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ […] ...