10:11 01.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:17 01.02.2025
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-նԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: ...
16:02 01.02.2025
Սև ծովից հավաքվել է ավելի քան 178 հազար տոննա նավթամթերքՍև ծովում ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք է հավաքվել, օրական ստուգվում է ափի ավելի քան 970 կիլոմետր, հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-յան ալիքը։ «Սև ծովում հետազոտվել է ավելի քան 6400 քառակուսի կիլոմետր՝ օրական 184 քառակուսի կիլոմետր, մշակվել է 50 715 քառակուսի մետր տարածք: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակային խմբերը ստուգում և հավաքում են նավթամթերքը։ […] ...
15:50 01.02.2025
Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարովԿենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով: Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից ետվճարն արդեն 12 տոկոս է կազմում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...
15:38 01.02.2025
Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ ՔյոլերըԳերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։ «Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը: Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ […] ...
15:29 01.02.2025
150 դրամ. լուծվե՞ց արդյոք տրանսպորտային թնջուկը. Հեռանկար բանավեճԵրևանի քաղաքային իշխանությունը վերանայեց նախկին իր որոշումը ու նշանակեց տրանսպարտի ծառայության նոր սակագներ, որոնք ավելի բարձր են, քան գործողը, բայց ավելի ցածր, քան նախատեսվում էր մինչ այդ: Ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել ու ի՞նչ նոր զարգացումներ արժի սպասել խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն […] ...
15:17 01.02.2025
Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու. Արայիկ ՀարությունյանՋերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք պատրաստ ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին: Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու բացման արարողության ժամանակ և հրավառություն: Տաք կհագնվեք»,-գրել է նա: ...