18:18 31.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։
«Ասում են (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանը) անխոչընդոտ ուզում ենք անցնենք, ասում ենք, հա, անցեք, բայց երկրի իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել»,-ընդգծել է վարչապետը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ թեմայի հետ կապված Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը ճանապարհ չտա, ապա Բաքուն կօգտվի Իրանի տարածքից, ինչին Երևանը բացարձակ դեմ չէ և չի կարող դեմ լինել Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային համագործակցությանը։
«Մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որոնք Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը»,-նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն ընդհակառակը՝ ցանկանում է օգտագործել այդ ճանապարհները և շահագրգռված է դրանով։
«Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ ցանկություն ունի ճանապարհներ օգտագործել՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների»,-նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս թեմայի հետ կապված տարընթերցումներից խուսափելու համար կարելի է ուսումնասիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում հենց նշված են այդ պարզեցումներին վերաբերող բաղադրիչները։
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանը ցանկանում է, որ իր տարածքով անցումները շատ լինեն, քանի որ դա շահութաբեր է պետության համար և տարածաշրջանային կայունության համար կարևոր գործոն է։
22:07 31.01.2025
Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետՓետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...
21:55 31.01.2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի ԹուրքիաՍիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...
21:44 31.01.2025
Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելըՈւռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...
21:34 31.01.2025
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ ԲաթոյանՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...
21:24 31.01.2025
Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունըԱյսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...