Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--1.91 oC

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

17:54 31.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների կառավարությունների համար:

«Այս նպատակով նախատեսել ենք մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչը հնարավորություն է ընձեռելու ՀՀ երկու բուհերին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ամրապնդելու կապերը և խորացնելու համագործակցությունը համապատասխանաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ ԵԹԿՊԻ-ն, լինելով ֆրանկոֆոն բուհ, Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու, կապերը սերտացնելու, բուհի միջազգայնացմանը զարկ տալու նոր հնարավորություն կունենա, ինչը երկկողմանի շահավետ կլինի:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն միջավայրի բարելավմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են ագրոկրթության զարգացումը և այս ուղղությամբ հեռանկարային ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարի բազմաթիվ կարևոր որոշումներ են ընդունվել՝ ուղղված ագրարային կրթության զարգացմանը: Ակադեմիական քաղաքի համատեքստում նախատեսվում է բուհի ամբողջական վերափոխման և ագրարային ոլորտի կրթության նոր հայեցակարգի մշակում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն օգնելու է ամրապնդել կապերը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ և միաժամանակ զարկ տալ ագրարային ոլորտում կրթության բարեփոխմանը՝ խթանելով որոշ կրթական ծրագրերով, այդ թվում՝ մարքեթինգային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական գիտելիքներ պահանջող մասնագիտություններով կրթության կազմակերպումը»,- հայտնել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ ներկայում շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը բուհերի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության նոր չափանիշներ է սահմանում, և համագործակցությունները օգնելու են փոխառել մեկմեկու դրական փորձը:

«Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համատեղ ջանքերի արդյունք համարվող Ֆրանսիական համալսարանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխման մասնակիցներից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է երկկողմ կապերի զարգացման դինամիկան․

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն առաջընթաց է ապրում, և այս ուղղությամբ ջանքերն անգնահատելի են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ֆրանսիական ինստիտուտի համատեղ աշխատանքներով համագործակցության նոր հիմք է դրվում»:

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համար ագրարային ոլորտն առաջնահերթ է, ուստի կարևոր է, որ բարձրագույն կրթության, գիտության ոլորտներն իրենց դերն ունենան այս բնագավառում:

Հաջորդաբար տեղի է ունեցել համագործակցության փաստաթղթերի ստորագրումը՝

• «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության համար տարածք տրամադրելու մասին» պայմանագիրը, որը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

• «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրել են

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավյե Ռիշարը։

• «ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ագրարային կրթության ոլորտում համալսարանական համագործակցության վերաբերյալ» գործընկերության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինին։

• «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակի և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նշմամբ՝ աշխարհի զարգացման տեմպերը պահանջում են համագործակցության ընդլայնում. «Ագրարային համալսարանը կարևորում է հանրապետության գյուղատնտեսության վերելքի ապահովումը՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման միջոցով: Այս համագործակցությամբ մենք սկիզբ ենք դնում գյուղատնտեսության ուղղությամբ ֆրանսիական բարձրագույն կրթության կազմակերպման փորձը Հայաստան բերելու գործընթացին:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի տեղեկացմամբ՝ բուհի համագործակցությունը Ֆրանսիական ինստիտուտի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն երկու տարվա պատմություն ունի․ «Օրեր առաջ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակում Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի հետ նոյեմբերից սկսելու ենք աշխատել երկակի դիպլոմների տրամադրման ուղղությամբ՝ ժամանակակից պարի մասնագիտացմամբ։ Անչափ կարևորում եմ այն որակը, որը կունենանք այս համագործակցության շրջանակում, որովհետև մեր ուսանողներն ու դասախոսներն ունեն այն պոտենցիալը, որի շնորհիվ որոշակի փուլում կհավասարվենք միջազգային մակարդակին»,- ասել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...

SHANTNEWS

22:00 31.01.2025

SHANTNEWS

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

21:55 31.01.2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

21:44 31.01.2025

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

21:34 31.01.2025

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

21:24 31.01.2025

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP